Ալիքներ

  • Այս դասի ընթացքում կսովորենք

    1. Ինչպիսի՞ միջավայրում կարող է առաջանալ ալիք։
    2. Ինչպիսի՞ եղանակով է տեղափոխվում էներգիան միջավայրում։
    3. Ո՞ր պրոցեսն են անվանում ալիք։
    4. Ի՞նչ է ալիքի երկարությունը։
    5. Ինչպե՞ս լուծել խնդիրներ։ 

     

    Դասի հիմնական բովանդակությունը (Անհրաժեշտ է հիշել)

    1. Ալիք կարող է առաջանալ միայն նյութական (պինդ, հեղուկ կամ գազային) միջավայրում, ընդ որում, ալիքի հետ «տեղափոխվում» է և՛ էներգիա, և՛ իմպուլս:
    2. Տարածության մեջ, մի տեղից մյուսը, էներգիան և իմպուլսը կարող են «տեղափոխվել» երկու եղանակով.
      ա) միջավայրի մասնիկների (նյութի) տեղափոխմամբ,
      բ) միջավայրի մասնիկների փոխազդեցության հետևանքով. այս դեպքում
      ալիքի հետ մասնիկներ չեն տեղափոխվում:
    3. Միջավայրում առաձգական դեֆորմացիայի տարածման պրոցեսն
      անվանում են ալիքային պրոցես կամ, պարզապես, ալիք:
    4. Ալիքի երկարությունը ֆիզիկական մեծություն է, ցույց է տալիս միևնույն փուլով տատանվող երկու ամենամոտ կետերի միջև եղած հեռավորությունը։ Այլ կերպ ասած՝ դա այն հեռավորությունն է, որից հետո պարբերական ալիքի ձևը նույնությամբ կրկնվում է։


      որտեղ λ-ն ալիքի երկարությունն է, v-ն փուլային արագությունն է,T-ն պարբերությունն է, n-ը հաճախությունն է։
  • Դասի տեսաբացատրություն և թեստ

    Թեստ

    Անհրաժեշտ է կատարել մինչև մարտի 30-ը։

    Լաբորատորի թեստը

    Կատարեք փորձը և լրացրեք այս թեստը

    Լաբորատորիա

    Մտեք այս հղումով և կատարեք փորձը

    Խնդիրների լուծման բացատրություն

    Տատանումներ և ալիքներ

    Դասի բացատրությունը