Ձայն:Աշխարհի մեխանիկական պատկերը:

  • Այս դասի ընթացքում կսովորենք

    1. Ո՞ր ալիքներն են կոչվում ձայնային։
    2. Ի՞նչ միջավայրում են առաջանում և տարածվում ձայնային ալիքները:
    3. Ձայնը տարածվու՞մ է արդյոք վակուումում:
    4. Գրե՛ք օդում ձայնի տարածման արագության բանաձևը:
    5. Որքա՞ն է ձայնի տարածման արագությունն օդում 0C-ում:
    6. Որտե՞ղ է ձայնն ավելի արագ տարածվում՝ օդու՞մ, թե՞ պինդ մարմնում:
    7. Ի՞նչ է արձագանքը:

    Դասի հիմնական բովանդակությունը (Անհրաժեշտ է հիշել)

    Եթե հոծ առաձգական միջավայրում (օրինակ՝ օդում) մեխանիկական ալիքի աղբյուրը տատանվում է 16 Հց-ից մինչև 20 կՀց հաճախությամբ, ապա այդ մի ջավայրում առաջացող ալիքն անվանում են ձայնային ալիք, իսկ ալիքի աղբյուրը՝ ձայնի աղբյուր:

    Ձայնի աղբյուր կարող է լինել ձայնային հաճախությամբ տատանվող կամայական մարմին:

    Վակուումում ձայնային ալիքները չեն կարող տարածվել:

    Պինդ մարմիններում ձայնի արագությունը մեք է, քան հեղուկներում։ Հեղուկներում ձայնի արագությունը մեք է, քան գազերում։

    Ձայնային ալիքներն օդում տարածվում են 330 մ/վ արագությամբ։

    Մարդու ձայնը ձայնային ապարատի միջոցով արտաբերվող տարբեր բարձրության, ուժգնության և գուներանգի (տեմբր) հնչյունների ամբողջություն է։ Առաջանում է կոկորդում. թոքերից արտաշնչվող օդի հոսքը, անցնելով ձայնալարերի միջով, տատանում է դրանք, ստացված թույլ ձայնը ուժեղանում է վերին ռեզոնատորով (բերանի, ըմպանի, քթի և հավելյալ ծոցերի խոռոչներով) և ձեռք է բերում անհատական ձայներանգ։ Կախված արտաշնչվող շիթի ճնշումից, ձայնալարերի դիմադրությունից և տատանումների ամպլիտուդից՝ ձայնը կարող է լինել ուժեղ կամ թույլ։ Ձայնական ալիքների երկարությունն ու հաճախությունը պայմանավորում են ձայնի բարձրությունը։ Ձայնը հաղորդակցման եզակի միջոց է, իսկ երգչի, դասախոսի, դերասանի և այլ մասնագիտության անձանց համար՝ հիմնական «աշխատանքի գործիք»։ Առողջ մարդու ձայնը հնչում է թեթև և ազատ։ Ձայնի փոփոխությունների պատճառ կարող են լինել ձայնային ապարատի մշտական գերլարումը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, կոկորդի, քթըմպանի, քթի և այլ հիվանդությունների պատճառով։

    Արձագանքը, որը որևէ արգելքից (շենքերից, բլուրներից, անտառից և այլն) անդրադարձած և աղբյուրի գրանցած ձայնային ալիքն է: 

  • Տեսաբացատրություն և թեստ

    Դիտեք ֆիլմը և պատասխանեք թեստի հարցերին։

    Ֆիլմը թեստի մեջ է։