Մեխանիկական տատանումներ:

  • Այս դասի ընթացքում կսովորենք

    1. Ի՞նչ շարժում է մեխանիկական տատանումը։
    2. Ի՞նչ է տատանման պարբերությունը։
    3. Ի՞նչ է տատանման հաճախությունը։
    4. Ի՞նչ բանաձևի միջոցով կարող ենք որոշել տատանման պարբերությունը և հաճախությունը։
    5. Ո՞ր տատանումներն ենք համարում ազատ տատանումներ։
    6. Փորձի միջոցով որոշել տատանման պարբերությունը և հաճախությունը։

     

    Դասի հիմնական բովանդակությունը (Անհրաժեշտ է հիշել)

    1. Մեխանիկական տատանումներն այն շարժումներն են, որոնք կատարվում են հերթականորեն՝ հակադիր ուղղություններով, որոնք պարբերաբար, որոշակի ժամանակներից հետո նույնությամբ կրկնվում են։
    2. Մեկ տատանման տևողությունը անվանում են պարբերություն և նշանակում են T տառով։ Չափում են վայրկյանով (վ)։
    3. Միավոր ժամանակամիջոցում տատանումների թիվը անվանում են հաճախություն և նշանակում են n տառով։ Չափում են Հերցով (Հց)։
    4. T=1/n,
    5. T=t/N, երբ N=1 ապա T=t
    6. n=N/t, երբ N=1 ապա n=1/t կամ n=1/T
    7. Այն տատանումները, որոնք տեղի են ունենում ներքին ուժերի ազդեցության տակ կոչվում են ազատ տատանումներ։ Ազատ մեխանիկական տատանումները մարող տատանումներ են։
  • Դասի տեսաբացատրությունը և առաջադրանքներ

    Մեխանիկական տատանումներ
    Լաբորատոր աշխատանք

    Վերջում տրված Հղում բառը սեղմելով մտեք լաբորատորիա։

    1․ Պարբերության հաշվիչի միջոցով հաշվեք պարբերությունը։ Գրանցեք ֆորումում։
    2․ Մեծացրեք թելի երկարությունը և նորից որոշեք պարբերության մեծությունը։ Գրանցեք ֆորումում։
    3․ Համեմատեք ստացած արդյունքները և մեկնաբանեք ֆորումում։

    Թեստային աշխատանք

    Պատասխանել հարցերին։